00:00:00

Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում․ Նաիրա Զոհրաբյան

22:38, 24 հունիս 2019

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատվիրակները պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի, եթե Վեհաժողովը վերականգնի Ռուսաստանի ձայնի իրավունքը։ Մինչդեռ, խնդիրը շատ պարզ է՝ դուրս մղելով Ռուսաստանին ԵԽ-ից և զրկելով մոտ 150 միլիոն քաղաքացու իրենց խախտված իրավունքների համար դիմելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ԵԽ մնացյալ ինստիտուտներին, դրանով ի՞նչ հարց ենք մենք լուծելու։ Ի վերջո, ԵԽ-ի հիմնարար արժեքներից է երկխոսությունը, որի անդառնալի խզումը բացելու է պանդորայի արկղը։ Քվեարկությունը, եթե ֆորս-մաժորներ չլինեն, տեղի կունենա կեսգիշերին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր