00:00:00

Անկախ ԱԺ և ՏԻՄ արդյունքներից՝ իշխանությունն ուժեղ արտաքին ճնշումների ներքո է. Աբրահամյան

10:34, 27 հոկտեմբեր 2026 Բլոգ

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. 

«Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին, որով հավաստիացվում է, որ ազգային պայքար չկա, իսկ ավանդաբար հայկական շահեր սպասարկող ուժերը մրցակցությունից դուրս են մնացել:

Այն, որ ընդդիմության դաշտում հսկայական խնդիրներ կան՝ ընդհանուր օրակարգից մինչև միմյանց նկատմամբ խայթոցներ ու արշավներ, դա որևէ մեկը չի կարող հերքել:

Սակայն,  անկախ ԱԺ և ՏԻՄ արդյունքներից՝ իշխանությունն ուժեղ արտաքին ճնշումների ներքո է՝ զիջումների և անորոշ ապագայի զուգորդմամբ, իսկ թեման մեղմելու համար ոչ թե հայկական օրակարգի սպասարկման ուղղությամբ է շարժվում, այլ ներսում քաղաքական հակառակորդների չեզոքացման:

Անկախ ընդդիմության հարթակում տիրող իրավիճակից՝ ներսում ազգային միասնական օրակարգի ձևավորման ու ճիշտ թիրախի ուղղությամբ շարժվելու հնարավորությունները սպառված չեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր