00:00:00

Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից և Ֆինլանդիայից. The Telegraph

22:24, 26 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Դիվանագիտական աղբյուրները The Telegraph պարբերականին հայտնել են, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպական երկրների ներգրավման Ռուսաստանի շարժառիթը եղել է բանակցությունների հաջորդ փուլն օգտագործել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում զիջումներ կորզելու համար, որը Վլադիմիր Պուտինը անվանել է պատերազմի «առաջնային պատճառը»։

Ավելի վաղ Կրեմլն ակնարկել էր, որ Ռուսաստանի նախագահը կարող է պատրաստ լինել փոխզիջման գնալ այլ հարցերում, եթե բավարարվեն նրա հիմնական պահանջները, որոնք ըստ էության զրկում են Ուկրաինային ինքնիշխանությունից և ստիպում ՆԱՏՕ-ին կրճատել իր ընդլայնումը դեպի արևելք։

Ամենայն հավանականությամբ, Պուտինը կպահանջի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության կրճատում մինչև 1997 թվականի մակարդակը, երբ նախկին Արևելյան բլոկի երկրները սկսեցին միանալ դաշինքին։

Դա կնշանակեր ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր դուրսբերում Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից և Լիտվայից, ինչպես նաև Ֆինլանդիայից, որը դաշինքին միացել է 2023 թվականին։ Բոլոր հինգ երկրները սահմանակցում են Ռուսաստանին։

 
 





Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր