00:00:00

Երեխային տեսակցության եկած տղամարդը դանակով հարվածել է նախկին աներոջը

18:19, 24 հունիս 2019

Հունիսի 22-ին, ժամը 18.10-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, թե դանակով հարձակվել են տան վրա: Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից մեկ ժամ առաջ, Խորոնք գյուղում, 40-ամյա մի տղամարդ, իր երեխաներին տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած դանակով հարվածել է իր նախկին կնոջ հոր աջ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր