00:00:00

Սերժ Սարգսյանն ուզում է հողեր հանձնել, ղալաթ է արել. Ա. Հովհաննիսյան

23:14, 23 մարտ 2018

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը շարունակվում է: Մասնակիցներից Արմեն Հովհաննիսյանը հիշեցրեց Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի դատավարությունների ու արձակված վճիռների մասին: «Տղաները կոտրված չեն, նրանք քմծիծաղով են տանում այն սարսափելի պատիժները, որ իրենց համար որոշել են Բաղրամյան 26-ում, կոտրել այդպիսի մարդկանց անհնար է»,-հայտարարեց նա Պետրոս Մակեյանն էլ ասաց, որ նոր բան չէր այս դատական որոշումը, քանի որ դեռ 2008 թվականից էին քաղաքական գործիչներին տանում, փակում: «Ժիրայրի տեսակից վախենում են, բացի այդ հենց Սեֆիլյանը վեր հանեց այն, որ ապրիլյան պատերազմին հայկական կողմը հողեր էր կորցրել: Սերժ Սարգսյանը ցանկանում է հող հանձնել, ու այդ իսկ պատճառով էլ նա փակում է այդպիսի տեսակներին, ովքեր պայքարում են»,-կարծում է Մակեյանը: Արմեն Հովհաննիսյանն էլ նետեց. «Ուզում է տարածքներ տալ, ղալաթ է արել, ոչ մի քառակուսի մետր հանձնելու չունենք»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր