ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մայիս 28-ի ռազմական շքերթի մասին դիտարկումներ է արել։
«Կկայանա՞ր այն, եթե չլիներ ընտրություններին ընտրողից իշխանության քվե մուրալու պահանջը.
քաղաքացու նոր զինատեսակներով «աչք շոյելուց» բացի, ո՞վ պետք է տա մասնագիտական գնահատականը.
Նիկոլի սելֆիի փայտիկ դառած ՍՈՒ 30-երի օրինակով ո՞նց հավատալ սրանց գնումների որակին, լիարժեքությանն ու արդյունավետությանը.
ՀՀ Զինված ուժերը սրանք դարձրեցին իշխանությունների նախընտրական սրտիկ, փուչիկ ու թմբուկ, դժբախտաբար...
Դեռ չեմ անդրադարձել այս իշխանության «հպարտություն» 2019-ին #բացզրույկիցբալկոնից ՕՍԱ-ԱԿԱ համակարգերի ձեռքբերման խայտառակությանը, որի առիթով իրենց իսկ ստեղծած քննիչ հանձնաժողովը ժամանակին գրություն է ուղարկել դատախազություն...
Փառք Հայոց բանակին՝ ՀՀ անվտանգության գլխավոր երաշխավորին։
Հավերժ հիշատակ մեր նահատակներին...»,- ընդգծել է Մանուկյանը։