00:00:00

Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից. Սերգեյ Շոյգու

12:39, 26 մայիս 2026 Աշխարհ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ցավալի է համարում «սպառնալիքի աղբյուրից պաշտպանություն փնտրելու Երևանի ցանկությունը», այս մասին նա հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում։

Տեղեկությունը փոխանցում է ТАСС-ը։

«Կան բազմաթիվ խնդիրներ և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում սա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից»,-ասել է նա։

«Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար»,-հավելել է Շոյգուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր