00:00:00

7 առաջարկ Հայաստանին, որ շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան

10:57, 26 մայիս 2026 Բլոգ

7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում, գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը։

«Կրկնակի կրճատել գույքահարկը,

- ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ

- առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ

- ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը

- պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար

- կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար

- հայտարարել համաներում»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր