Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներն այլևս վահան չեն լինի ամերիկյան ռազմական բազաների համար, և ԱՄՆ-ն այլևս անվտանգ ապաստան չի ունենա տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Խամենեին նշել է մայիսի 26-ին իր Telegram ալիքում գրառման մեջ։
«Ժամանակի սլաքները հետ չեն շրջվում, և տարածաշրջանի ազգերն ու տարածքներն այլևս որպես վահան չեն ծառայի ամերիկյան բազաների համար։ Ամերիկան այլևս անվտանգ ապաստան չի ունենա չարիքի կամ տարածաշրջանում ռազմական բազաներ հիմնելու համար», – ասել է նա։
Իրանի գերագույն առաջնորդը պաշտոնը ստանձնել է մարտին՝ այն բանից հետո, երբ նրա հայրը՝ այաթոլլա Ալի Խամենեին, սպանվեց ամերիկա-իսրայելական ավիահարվածների ժամանակ։Մոջթաբա Խամենեին մինչ օրս հանրության առջև չի հայտնվել։