Իսրայելի KAN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Հայաստանի մասին խոսելիս Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար՝ այն անվանելով գրաֆիկական սխալ։
Մասնավորապես՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ ներկայացնելով տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում:
Իսրայելական կողմը ներողություն է խնդրել թույլ տված սխալի համար։