00:00:00

Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց գյումրեցի ՀՀԿ-ականը նետել է իր անդամատոմսը

20:22, 23 մարտ 2018

Բաղրամյան 26-ի դիմաց գյումրեցի Ռուզաննա Ադանալյանն այսօր  ՀՀԿ-ի իր անդամատոմսը նետել է  նախագահական նստավայրի դիմաց՝ հայտարարելով, որ ամոթ է համարում այլեւս լինել իշխող Հանրապետական կուսակցության անդամ: Նա հայտարարել է, որ եկել է այստեղ   ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին որպես կուսակցական ընկեր հայտնելու, որ հրաժարվում է անդամանտոմսից։ «Ես անամոթություն եմ համարում լինել այս կուսակցության անդամը, քանի որ որքան հասկացա ՀՀԿ-ական են բոլոր իրավապահ պաշտոնատար անձինք, ովքեր ներկա պահին հանցագործներ են, ուստի անպատվաբեր է ինձ համար լինել հանցավոր կուսակցության ներսում»,- ասաց Ռուզաննա Ադանալյանը: Նշենք, որ Ռուզաննա Ադանալյանն արդեն չորս տարի է պայքարում է 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և արդարադատության կայացման համար: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր