00:00:00

Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին

18:11, 04 մարտ 2026 Սպորտ

Միլանի «Ինտերը» սոցցանցերի իր պաշտոնական էջերում նոր հրապարակում է կատարել՝ այս անգամ հատուկ ուշադրություն դարձնելով իրենց հայ երկրպագուներին և թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Իտալական ակումբի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութ, որտեղ հայ ֆուտբոլիստը դիմում է երկրպագուներին: «Ներաձուրիի» մամուլի ծառայությունը օգտագործել է առիթը՝ հայ լսարանին իրենց հարթակներին ավելի ակտիվորեն ներգրավելու համար և գրառումը կատարել է անմիջապես հայերենով:

Միլանյան ակումբը տեսանյութը մակագրել է հետևյալ կերպ. «Լսեք Մխիթարյանի խորհուրդը։ Հետևիր մեզ՝ Հայաստանի համար ստեղծված այլ բովանդակության համար»,– գրված է հրապարակմանը կից:

Աղբյուրը՝ Armsport.am։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր