«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում են ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից։
Արզումանյանն «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչն էր 2025 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 45 հանդիպում, տարել 21 հաղթանակ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին անցած ճանապարհի, նվիրումի և կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ։
Ակումբի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը։