00:00:00

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

17:51, 28 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը գրել է.

«Տեղեկացնում եմ , որ սոցիալական ցանցում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել։

Հորդորում ենք քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։

Հիշեցնում ենք, որ քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։

Խնդրում ենք չտարածել կեղծ տեղեկատվություն, իսկ կեղծ օգտահաշիվը հայտնաբերելու դեպքում՝ հաղորդել դրա մասին համապատասխան սոցիալական հարթակին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր