00:00:00

«Հրայր հեռացիր». լարված իրավիճակ ՍԴ-ի դիմաց

16:47, 05 հունիս 2019

Մի խումբ քաղաքացիներ «Հրայր հեռացիր» պաստառով ու «Հրայր, հեռացի՛» կոչերով պահանջում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։ Շենքը հսկում են մոտ 30 ոստիկան։ Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այնքան մնալ Սահմանադրական դատարանի դիմաց, մինչև դատավորները հրաժարական տան։ Ցուցարարները պահանջում են նաև վեթթինգ և անցումային արդարադատություն։ Ցուցարարներից երկուսը հասան դատարանի դռների մոտ, սակայն ոստիկանները ետ բերեցին նրանց։ ՍԴ-ի առջև իրավիճակը լարվում է, քիչ առաջ ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանների պաշտպանությունը, սակայն արժանացան ոստիկանների հակազդեցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր