00:00:00

«Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում». Գագիկ Ծառուկյան

17:47, 15 մայիս 2019

Սիրելի՛ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում այսօր նշվում  է  Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ  ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն  ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն: Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը: Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝   ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից,  և ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում: Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտում  երկար տարիների  երջանիկ կյանք: Ընտանեկան  ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին: Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր