00:00:00

Արշակ Կարապետյանի ցուցմունքները կհրապարակվեն դռնբաց. դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը

19:50, 15 մայիս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ մերժեց դատախազի միջնորդությունը և թույլատրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին դռնբաց դատական նիստում հատվախներ հրապարակել հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։ Արշակ Կարապետյանն իր ցուցմունքում պատմում է 2008թ. փետրվարի 23–ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։ Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը։ Ըստ Քոչարյանի պաշտապնների՝ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր