00:00:00

Հայկ Ղուլյանի երգը զոքանչի մասին

18:51, 15 մայիս 2019 Շոուբիզնես

«Զոքանչ» այսպես է կոչվում «Հայաստանի Ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող  Հայկ Ղուլյանի թվով երկրորդ ստեղծագործությունը: Ըստ երգչի ` երգը լսելուց հետո, երկար չի մտածել, միանգամից որոշել է ձայնագրվել  ու տեսահոլովակի տեսքով ներկայացնել հանդիսատեսին: Տեսահոլովակի ռեժիսորը` Տիգրան Ավետիսյանն է: Երգի գործիքավորումը վստահվել է Մուշոյին: Իսկ տեսհոլովակում զոքանչի դերում հանդես է եկել շատերի կողմից սիրված դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, որը Հայկի համոզմամբ` նոր երանգ ու գույներ է հաղորդել տեսահոլովակին: Այն հարցին, թե ինչու հենց զոքանչի մասին որոշեց երգ կատարել, Հայկը պատասխանում է` «Նախ և առաջ թեմատիկ առումով այն  տարբերվում է մյուս  ստեղծագործություննրից ու զոքանչին նվիրված շատ քիչ երգեր կան: Հուսով եմ ստեղծագործությունը կսիրվի ու շատ ուրախ առիթների ժամանակ բարձր տրամադրություն կհաղորդի բոլորին, քանի որ այն կոմեցիոն նպատակներ է ունի»- եզրափակում է Հայկը: https://www.youtube.com/watch?v=-6CaXdYTdA8&feature=share&fbclid=IwAR1mwE36_EdmK20lWpGFpIZJVLza7wVOb4epcWHe3enV6O9mun-0lt8S1JU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր