00:00:00

Դատախազը միջնորդեց Արշակ Կարապետյանի ցուցմունքը հրապարակել դռնփակ. քաղաքացիներին դուրս հանեցին նիստերի դահլիճից

18:52, 15 մայիս 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննությունը: Խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը փորձեց հատվածներ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի՝ Մարտի մեկի գործով տված ցուցմունքներից։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, առարկեց ցուցմունքի հրապարկման դեմ, որը դատավորը չընդունեց: Ինչից հետո Պետրոսյանը միջնորդեց մասնակի դռնփակ կարգով անցկացնել դատական նիստը եւ այդ հատվածը հրապարակել դռնփակ։ Դատարանը այս պահին դռնփակ կարգով քննում է այս հարցը։ Դատարանի որոշմամբ՝ լրագրողները եւ դահլիճում ներկա գտնվող մյուս անձինք դուրս եկան նիստերի դահլիճից։ Նշենք, որ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալը: Ըստ պաշտպանական կողմի՝ Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր