00:00:00

Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են. Արծրուն Հովհաննիսյան

16:22, 15 մայիս 2019

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 21 զրահապատ մարտական մեքենաների կրճատմանը։ «ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին. Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են, դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է եւ եթե կարող է օգտագործվել ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման եւ օպտիմալ օգտագործման համար շատ կարեւոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ: Դա ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է եւ գործընթացը իրականացվում է շատ վաղուց»,–գրել է նա: Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից երեկ շնորհավորել էր Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Հաղորդագրությունում նաեւ ասված էր. «Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլեւս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւորագույն հիմնասյուներից է: Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով եւ Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո եւ պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր