00:00:00

Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել

13:43, 15 մայիս 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: «Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,–ասված է տարածված հաղորդագրության մեջ: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ սահմանադրական դատարանի դատավորի հավանակնորդները մինչեւ մայիսի 3-ը պետք է դիմեն նախագահի աշխատակազմ։ Դիմել էին 9 քաղաքացի։ Դիմորդների հետ զրուցելուց հետո նախագահը պետք է առաջադրեր նրանցից մեկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր