00:00:00

Քոչարյանի գործով դատից առաջ շարունակվում են բողոքի ցույցերը դատարանի բակում. Հնչում են փոխադարձ մեղադրանքներ

17:18, 15 մայիս 2019 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվում են բողոքի ակցիաները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ իշխանության կողմնակիցների մասնակցությամբ։ Դատարանի դիմաց մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած, որոնք հսկում են կարգուկանոնը։ Քոչարյանի աջակիցները վանկարկում են «Քոչարյան, հաղթանակ»։ Նրանք եկել են «Զանգովի արդարադատություն», «Մարտի 1-ի զոհերի պատասխանատուն Լեւոն Տեր–Պետրոսյանն է», «Ազատություն, Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով։ Իշխանությունների կողմնակիցները հայտարարում են, որ պահանջում են արդար դատաքննություն եւ համոզված են, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն առաջադրված մեղադրանքներում։ «Մենք եկել ենք պաանջելու, որ արդար դատաքննություն իրականացվի եւ Քոչարյանը ցմահ դատապարտվի»,–հայտարարում են նրանք։ Նրանք եկել են «Ցմահ», «Ռոբերտ, հանցագործ» եւ այլ պաստառներով։ Ցուցարարները կրկին հավաքվել են փողոցի տարբեր կողմերում եւ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր