00:00:00

«Երևան սիթիի» դրամարկղերը՝ Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաքի» համար. «Փաստ»

13:57, 15 մայիս 2019 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Շատերն են նկատել, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղերի մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ: Հասկանալի է, որ նման արկղիկները «Երևան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղերի մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը: Այն, որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է «լեզու գտնել» իշխանությունների հետ, նորություն չէ. դրա ճանապարհներից մեկը նաև նշյալ բարեգործական հիմնադրամին փոխանցումներն են: Դրա մեջ, անշուշտ, որևէ վատ բան չկա, եթե դա չի արվում կոնկրետ նպատակներով: Օրինակ, տեսակետ կա, որ նման արկղերի տեղադրումը որոշ կառույցների կարող է կաշկանդել «Երևան սիթիում» ստուգումների տեսակետից: Ի դեպ, կաշկանդել՝ առանց որևէ ուղղակի ցուցումի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր