00:00:00

«Հակահեղափոխական ճանապարհը կտանի տապալման». «Թավշյա հեղափոխություն»՝ ՀՅԴ-ո՞ւմ. «Ժողովուրդ»

13:47, 15 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «թավշյա հեղափոխությունը» չի շրջանցել Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձևավորված Գերագույն մարմինը: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլևս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին, ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա, ինքը կտապալվի»: Նա չբացառեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես գա. «Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը, կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր