00:00:00

ԱՄՆ պետքարտուղարը՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին

02:50, 15 մայիս 2019 Աշխարհ

Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմ վարել Իրանի հետ: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: «Մենք բացարձակապես չենք ցանկանում պատերազմ Իրանի հետ, այլ ցանկանում ենք, որ Իրանի վարչակազմը դադարի աջակցել «Հեզբոլլահին», ահաբեկիչներին ողջ աշխարհով մեկ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում», - ասել է պետքարտուղարը: Պոմպեոյի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանի նկատմամբ ճնշում է գործադրում, որպեսզի «Իրանը վերջապես նորմալ երկիր դառնա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր