00:00:00

Լավրովը հուսով է, որ Մերձավոր Արեւելք ԱՄՆ 120 000 զինվորականներ ուղարկելու մասին լուրերն անհիմն են

02:16, 15 մայիս 2019 Աշխարհ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Մերձավոր Արեւելք ԱՄՆ 120 000 զինվորականներ ուղարկելու մասին լուրերն անհիմն են։ «Ես հուսով եմ, որ խելամտությունը կհաղթանակի եւ տարածաշրջան ԱՄՆ 120 հազարանոց բանակ իբր ուղարկելու պլանների մասին լուրերը․․․ հիմք չունեն։ Որովհետեւ տարածաշրջանը առանց այն էլ գերլարված է տարատեսակ կոնֆլիկտային իրավիճակներով»,- ասել է Լավրովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ New York Times թերթը, հղում կատարելով ազգային անվտանգության համար պատասխանատու ամերիկյան մի քանի պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է նոր ռազմական ծրագիր, որը նախատեսում է 120 000 զինծառայող ուղարկել Մերձավոր Արեւելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի մշակումը կամ գրոհի ենթարկի ամերիկյան զինվորականներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր