00:00:00

ՀԲՖ նախագահը դիմել է դատախազություն՝ սպորտի փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով

01:45, 15 մայիս 2019 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ դիմել է դատախազություն՝ սպորտի փոխնախարարի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ «Հարգելիներս, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գ.Ղազարյանի մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ վերջինս չի ցանկանում կատարել դատարանի որոշման և օրենքի պահանջները, որն էլ ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխասխանատվություն: Այսօր՝ 14.05.2019 թվականին, դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցի պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հիմքով»,– գրել է Արթուր Գեւորգյանը: Սպորտի նախարարությունը կասեցրել է ֆեդերացիայի ֆինանսավորումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր