00:00:00

«Զվարճանում ենք հայկական ձեւով». հայտնի վարսահարդար Գեորգի Կոտը պարում է զուռնայի հնչյունների ներքո

00:55, 15 մայիս 2019 Ժամանց

Վարսավիրական արվեստի երկակի չեմպիոն եւ Ռուսաստանի դիզայներների միության անդամ Գեորգի Կոտն Instagram-ում տեսանյութ է հրապարակել իր օնլայն վարպետության դասի պատրաստությունից։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես են Կոտը եւ երիտասարդ մարդկանց խումբը պարում զուռնայի հնչյունների ներքո: Նրանց ձեռքերում ծաղկեփնջեր են, որոնք հետագայում երեւում նաեւ վարպետության դասի ընթացքում արած տեսանյութերում։ «Այսօր զվարճանում ենք հայկական ձեւով»,- հրապարակումը մեկնաբանել է նա։ Ոճաբանը կրակոտ պարով հիացմունք է առաջացրել սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Ռուս վարսահարդար եւ ոճաբան Գեորգի Կոտն աշխարհի վարսավիրական արվեստի երկակի չեմպիոն է, վարսահարդարների համաշխարհային կազմակերպության անդամ եւ միջազգային կարգի վարպետ, կիսով հայ։ Նա ծնվել է Աբխազիայում 1984թ.-ի դեկտեմբերի 24-ին։ Նույնը օրը ծնվել է նաեւ մրա մայրը՝ Սուսաննա Վարդանովնա Ագոզյանը։ Կոտը միջազգային մրցույթներից բազմաթիվ մրցանակներ ունի։ 2008թ.-ին վարսահարդարը ճանաչվել է աշխարհի լավագույն ոճաբաններից մեկը, նրան շնորհվել է միջազգային դասի վարպետի կարգավիճակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր