00:00:00

Միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը մի քանի տարբերակներից մեկն է

00:21, 15 մայիս 2019 Աշխարհ

Միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալը մի քանի տարբերակներից մեկն է, եթե նրա միջուկայի գործը հետ ուղարկվի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի հարցերով կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին։ «Եթե Իրանի գործը փոխանցեն Անվտանգության խորհրդին, համաձայնագիրը կոչնչացվի եւ չի գործի»,- Press TV-ին տված հարցազրույցում ասել է Կամալվանդին։ Նրա խոսքերով, «Իրանի Իսլամական Հանրապետությունը կնախաձեռնի հստակ եւ լուրջ քայլեր՝ իրանական ազգի իրավունքների իրականացման համար»։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Իրանը հայտարարել էր միջուկային համաձայնագրի շրջանակներում իր որոշ պարտականությունների դադարեցման մասին՝ մնացած կողմերին իրենց նախկին պայմանավորվածությունների համար տրամադրելով 60 օր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր