00:00:00

Էր Ռիադը հայտարարել է երկու նավթակայանի վրա զինված դրոնների հարձակման մասին

00:08, 15 մայիս 2019 Աշխարհ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են Saudi Aramco կոնցեռնի երկու նավթակայանի վրա զինված դրոնների հարձակման մասին։ Պետական նավթային կոնցեռնը անվտանգության նկատառումներով դադարեցրել է նավթի մղումը արեւելաարեւմտյան խողովակաշարով, որով նավթը հասցվում է Յանբու էլ Բահր նավահանգիստ, տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալեդ ալ Ֆաթեհը, հաղորդում է DW-ն։ Նախարարի խոսքով՝ հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել, բայց օջախը վերցվել է վերահսկողության տակ, եւ նյութական վնասը մեծ չէ։ Զոհերի մասին չի տեղեկացվում։ Հարձակման պատասխանատվությունն ստանձնել են ապստամբ հուսիթները Եմենում, որոնց աջակցում է Իրանը։ Հայտարարությունում, որը տարածվել է ապստամբների «ալ Մասիրա» հեռուստաալիքով, ասվում է, որ հուսիթները խոշոր ռազմական գործողություն են իրականացրել սաուդյան թիրախների դեմ՝ ի հատուցումն ագրեսիայի եւ Եմենի ժողովրդի պաշարման։ «Դա ուղերձ է Սաուդյան Արաբիային։ Դադարեցրեք ձեր ագրեսիան։ Մեր նպատակը հանցագործություններին պատասխանելն է, որոնք ամեն օր կատարվում են Եմենի ժողովրդի դեմ»,- ընդգծվում է հայտարարությունում։ Հարձակումը նավթակայանների վրա Էր Ռիադի շրջանում տեղի է ունեցել այն բանից մի քանի օր հետո, երբ հարեւան Արաբական Միացյալ Էմիրություններում գրոհի էին ենթարկվել լցանավերը։ Ալ Ֆաթեհը հարձակումն անվանել է գրոհ ամբողջ աշխարհում նավթային մատակարարումների անվտանգության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր