00:00:00

«Եվրատեսիլ 2019». Մադոննան ելույթ կունենա՞ երգի մրցույթին

23:55, 14 մայիս 2019 Շոուբիզնես

Համաշխարհային աստղ Մադոննան մեկնաբանել է «Եվրատեսիլ 2019» -ին մասնակցությունից հնարավոր հրաժարումը։ Ավելին, նա ոչ միայն պարզապես խոստացել է ելույթ ունենալ եզրափակչում, այլեւ պարզաբանել է այդ սկզբունքային որոշման պատճառները։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Մադոննան եւ որոշ այլ կատարողներ, որոնք մտադիր են այցելել «Եվրատեսիլ», համացանցում անծանոթ անձանցից սպառնալիքներ եւ երգի մրցույթը բոյկոտելու կոչեր են ստացել. մրցույթն անց է կացվում Թել Ավիվում։ Եվ ահա Մադոննան որոշում է կայացրել ուշադրություն չդարձնել ոմանց արարքներին եւ ինչ էլ լինի ելույթ ունենալ Թել Ավիվի բեմում։ «Ես երբեք չեմ դադարի երգել՝ ինչ-որ մեկի քաղաքական օրակարգին համապատասխան եւ չեմ դադարի հանդես գալ մարդկանց իրավունքների խախտումների դեմ, աշխարհի որ երկրում էլ նրանք ապրեն»,- Reuters-ի հայտարարությունում ասել է երգչուհին։ «Իմ սիրտն ամեն անգամ կտոր-կտոր է լինում, երբ լսում եմ այդ տարածաշրջանում անմեղ արդկանց մահվան մասին։ Ես հույս ունեմ եւ աղոթում եմ, որ մենք հնարավորինս շուտ կազատվենք ավերածությունների այս սարսափելի ցիկլից»,- հավելել է աստղը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր