00:00:00

Սարգիս Ադամյանը՝ Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» խաղացող

23:45, 14 մայիս 2019 Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի գերմանական Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմում»։ 25–ամյա ֆուտբոլիստը կնքել է երեք տարվա պայմանագիր, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» կազմում երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում խփել է 15 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։ Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ «Հոֆենհայմը» 51 միավորով 8–րդ տեղում է եւ 1 միավոր է հետ Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր ընձեռող 7–րդ տեղից, որն այժմ զբաղեցնում է «Վոլֆսբուրգը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր