00:00:00

Թաիլանդի կառավարությունը Սութհիդա թագուհու ծննդյան օրը պետական տոն է հայտարարել

23:35, 14 մայիս 2019 Աշխարհ

Թաիլանդի կառավարությունը Սութհիդա թագուհու ծննդյան օրը՝ հունիսի 3-ը, պետական տոն է հայտարարել։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցչի օգնական Տաքսադա Սանգկխաչանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես տեղեկացրել է Bangkok Post թերթը, կառավարությունը հաստատել է պետական տոների մասին հռչակագիրը, որն առաջարկել է նախարարների կաբինետի քարտուղարությունը։ Մայիսի 1-ին Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկոռնը (Ռամա Х) հայտարարեց, որ ամուսնացել է գեներալ Սութհիդա Վաչիրալոնգկոռնի հետ։ Մայիսի 4-ին միապետը նրան շնորհեց պաշտոնական տիտղոս՝ Նորին մեծություն թագուհի Սութհիդա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր