00:00:00

«Ռիվալ» ընկերւթյունն ահազանգում է ապօրինությունների մասին (տեսանյութ)

23:18, 14 մայիս 2019

2008 թվականից էկոլոգիապես մաքուր չրերի արտադրությամբ զբաղվող «Ռիվալ» ՍՊԸ-ն այսօր կանգնած է լուրջ խնդրի առաջ։ Արտադրամասի հարևանությամբ «Արմոյլ» ընկերությունը կառուցում է նավթամթերքի վերամշակմամբ զբաղվող գործարան, որը էական վնաս կարող է հասցնել ոչ միայն արտադրանքին, այլև բնակչության առողջության, բնության, արդեն ձևավորված միջավայրի և առկա ենթակառուցվածքներին Ռիվալ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ղազարյանն ահազանգում է՝ եթե այսպես շարունակվի իրենք կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Նշվում է, որ «Արմօյլ» ընկերության կողմից հիմնադրված գործարանը մեծ վտանգ է ներկայացնում նաև հարակից տարածքների՝, մասնավորապես, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «ՆԱՏԻ» թաղամասում ապրող թվով 300 մարդկանց առողջության համար, վերջիններս էլ ամեն գնով պայքարում են իրենց անվտանգ կեցության համար, մինչ այս նույնիսկ հասցրել են բարձրացնել իրենց բողոքի ձայնը՝ ակցիաներ են կազմակերպել և փողոցներ են փակել, սակայն՝ ապարդյուն։ Բարձրացած աղմուկից զատ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի բ ենթակետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է, որը ենթակա է փորձաքննության և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով: Այդուհանդրեձ՝ Չնայած ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի որոշմանը գործարանի շինարարությունը շարունակվում է: Տեղի ունեցողը եւ բնակիչները եւ ընկերության իրավաբանները համարում են անօրինական։ Նրանք հայտարարում են, շինարարությունը պետք է դադարեցվի, եւ որքան հնարավոր է շուտ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=eY1oTxfJjNk&fbclid=IwAR1idFRJ17Zr1E7no3GjXbdn3prDYyNCILXj40TibTYrIiHqY5vajgdr53I  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր