00:00:00

Մամեդյարովը բացատրել է Ադրբեջանի բողոքի պատճառները «Արեւելյան գործընկերության» հռչակագրի առիթով

23:01, 14 մայիս 2019 Աշխարհ

  Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի պատճառները «Արեւելյան գործընկերության» հռչակագրի առիթով։ Նրա խոսքով՝ հարցը պետք է ուղղվի ԵՄ ղեկավարությանը եւ կազմակերպությունում նախագահող Ռումինիային։ «Համոզված եմ, որ դա այդպես էր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ անդամ մյուս երկրների համար։ Երկար քննարկումներից հետո ընդունվեց որոշում, որ այդ հռչակագիրը բավարար չէ մեզ համար։ Հատկապես եթե խոսքը այն սկզբունքների մասին է, որոնք նշված են Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ՄԱԿ Կանոնադրությունում... Որոշում ընդունվեց հայտարարություն տարածել Գերագույն հանձնակատարի անունից՝ առանց «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրներին հղման»,- ասել է Մամեդյարովը Բրյուսելում, «Ձեռքբերումներ եւ մարտահրավերներ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների ձեռքբերման ճանապարհին» կոնֆերանսի առաջին լիագումար նիստի ժամանակ ունեցած իր ելույթում։ Կոնֆերանսն անցկացվում է բարձր մակարդակով, «Արեւելյան գործընկերության» 10-ամյակի առիթով, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ հռչակագրի նախագիծը բավարար չի եղել Ադրբեջանի համար։ ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ Բրյուսելում գագաթաժողովի արդյունքների հիման վրա ստորագրվել է հանդիսավոր հռչակագիր, բայց գագաթաժողովի մասնակից երկրները որոշել են փաստաթղթին բարձր կարգավիճակ չտալ։ Դրա հետեւանքով այն չեն ստորագրել «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչները, իսկ տեքստի տակ հայտնվել է միայն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ստորագրությունը։ Մամուլի տվյալների համաձայն՝ պաշտոնական Բաքուն արգելափակել է կոմյունիկեն Ղարաբաղի պատճառով։ Իսկ Ուկրաինան եւ Վրաստանը պահանջներ են արտահայտել «Արեւելյան գործընկերության» առանձին երկրների եվրոպական ինտեգրման ձգտմանը հղում չկատարելու հաշվով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր