00:00:00

ԱՄՆ-ն զգուշացրել է «Եվրատեսիլի» ժամանակ ահաբեկչությունների մասին

22:34, 14 մայիս 2019 Աշխարհ

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Թել Ավիվում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի անցկացման ժամանակ ահաբեկչությունների հնարավորության մասին, հաղորդում է Gazeta-ն: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է դեսպանատան կայքում: Դրանում դիվանագետները հիշեցնում են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա վերջերս կատարված հրթիռային հարձակումների մասին, ինչպես նաեւ այն մասին, որ «Եվրատեսիլն» անցկացվում է մայիսի 14-18-ը, մինչդեռ մայիսի 14-ին Երուսաղեմում ամերիկյան դեսպանատունը նշում է բացման 1-ամյակը, ինչով էլ պայմանավորված էին Գազայի հատվածում բողոքի ակցիաները: Բացի այդ մայիսի 15-ին պաղեստինցիները նշում են Նակբայի օրը, որը կապված է հողերը լքելու հետ, երբ 1948 թվականին ստեղծվել էր Իսրայել պետությունը: Դեսպանների խոսքով՝ ահաբեկիչները կարող են օգտվել մրցույթից նոր ահաբեկչություններ կամ բողոքի ակցիաներ իրականացնելու համար: ԱՄՆ քաղաքացիներին կոչ են արել զգոն լինել եւ լրջորեն վերաբերվել շչակների ազդանշաններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր