00:00:00

Ողբերգական վրաերթ Վանաձորում․ հետիոտնը տեղում մահացել է

15:44, 12 մայիս 2019 Պատահարներ

Լոռու մարզում այսօր՝ մայիսի 12-ին, տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վարուժան Սարիբեկյանը մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաձոր քաղաքի բնակիչ 76-ամյա Վ․ Խ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, փորձել է տուժածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են Վ․ Խ․-ի մահը, այնուհետեւ վարորդն ահազանգել է ոստիկանություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր