00:00:00

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ

15:02, 12 մայիս 2019 Պատահարներ

ԱԻՆ «911» ծառայությունը մայիսի 12-ին՝ ժամը 03:35-ին, ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda Fit» (վարորդ՝ Լ.Ն.), «Honda Civic» (վարորդ՝ Տ.Լ.) և «Mercedes Benz E 320» (վարորդ՝ Հ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները: Լ.Ն.-ն հոպիտալացվել է Միքայելյան վիրաբուժություն ինստիտուտ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Տ.Լ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes Benz E 320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր