00:00:00

Հովհաննես Բաչկովը՝ Սանկտ Պետերբուրգի մրցաշարի ոսկե մեդալակիր

03:40, 12 մայիս 2019 Սպորտ

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին և նվաճել ոսկե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի բռնցքարմարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին և նվաճել արծաթե մեդալ: Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր