00:00:00

Կիեւում բնակարանում հայտնաբերվել է երկու դիակ եւ հյուծված երկամյա աղջիկ

02:57, 12 մայիս 2019 Պատահարներ

Շաբաթ օրը, մայիսի 11-ին, Կիեւի Դնեպրովյան շրջանում Տիչինայի փողոցի բազմահարկ շենքերից մեկում հայտնաբերել են երկու մարդու դիակ եւ հյուծված երկամյա աղջկա՝ հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։ Ինչպես պատմել են մահացածների հարեւանները, իրենք տհաճ հոտ են զգացել 9-րդ հարկի աստիճանավանդակին եւ ոստիկանություն ու փրկարարներ են կանչել։ Մարմինները գտել են 7-րդ հարկում։ Իրավապահները բացել են դուռը եւ գտել տղամարդու ու կնոջ դիակներ։ Այնտեղ եղել է նաեւ երեխա, երկու տարեկան աղջիկ, որին տարել են շտապօգնության մեքենայով։ Ավելի վաղ աղջկան եւ ծնողներին փնտրել են սոցցանցերում։ Հարեւաններն ասել են, որ ընտանիքը կարիքավոր էր, թմրամիջոցներ էին չարաշահում։ Մայիսի 2-ին բնակարանից աղմուկ է լսվել, որից հետո բոլորը կորել են։ Նշվում է, որ ոստիկանությանը կանչել են դեռեւս այն ժամանակ, երբ ընտանիքն անհետացել է։ Սակայն նրանց դուռը ոչ ոք չի բացել, եւ իրավապահները համարել են, որ բացելու որեւէ հիմք այդ պահին չկա։ Դեպքի վայրում հերթապահում են ոստիկանները, փրկարարները եւ բժիշկները։ Թե ինչ է տեղի ունեցել, կպարզեն իրավապահները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր