00:00:00

Մակրոնն ու Ցուկերբերգը քննարկել են համացանցի անվտանգության խնդիրները

02:40, 12 մայիս 2019 Աշխարհ

Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել են և քննարկել համացանցի նոր կանոնները:
Այս մասին հաղորդում է Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում:
Նրա խոսքով` իրենք հանդիպման ընթացքում խոսել են տեղեկատվության հավասարակշռված տրամադրման, անվտանգության, անհատական տվյալների, ինչպես նաև սոցացնցերի միջոցով ընտրություններին խոչընդոտելու գործընթացի մասին:
«Մեր համակարգերն այժմ ակտիվորեն, 65 տոկոսով  հայտնաբերում են ատելության խոսք քարոզող հրապարակումները, ու մենք դրանք հանում ենք դեռևս չտարածված փուլում: Մեկ տարի առաջ մենք 24 տոկոսով էին կարողանում այս ամենը կանխել»,- ասել է Ցուկերբերգը:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը հստակ սահմանել է, թե ինչն է սոցցանցում համարվում վտանգավոր:
«Սա մեր առաջին պաշտոնական համագործակցությունն է պետության ղեկավարի հետ նման հարցերի կարգավորման նպատակով: Հուսով ենք, որ այս գործընթացը կիրականացվի նաև այլ երկրների հետ»,- ասել է Facebook-ի հիմնադիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր