00:00:00

SSJ-100-ի զոհված ուղևորները անգամ ամրագոտիները չեն հասցրել բացել

02:28, 12 մայիս 2019 Պատահարներ

Իրավապահ մարմինների աղբյուրը հերքել է մի շարք ԶԼՄ-ների վարկածը, որ հրդեհված Superjet-100-ի ուղևորները չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռից, քանի որ առջևում նստած ուղևորները հանում էին ձեռքի ուղեբեռները, հաղորդում է TASS- ը: Նրա խոսքով՝ ինքնաթիռի պոչամասում նստած բազմաթիվ ուղևորների մարմինների դիրքը վկայում է, որ մահը վրա է հասել վայրկենապես՝ թունավոր գազերից կամ կոշտ վայրէջքից ստացած հարվածից։ «Նրանք նույնիսկ չեն հասցրել բացել ամրագոտիները, մահացել են իրենց տեղերում՝ թունավոր գազերից: Ինչ-որ մեկը գուցե կորցրել է գիտակցությունը ուժեղ հարվածից», – ասել է աղբյուրը: Նա ավելացրեց, որ փրկվածները պոչի հատվածից դեպի ճակատային մաս էին հասել մինչև ինքնաթիռի կանգ առնելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր