00:00:00

Ոստիկանության Կապանի բաժնում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել

01:21, 12 մայիս 2019 Իրավական

ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ահաբեկչության հակազդման ուղղությամբ անցկացվող համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են բացատրական աշխատանք։ Ոստիկանությունից  հայտնում են, որ արդյունքում մայիսի 4-ին բաժին եկավ Կապանում ապրող 58-ամյա մի տղամարդ եւ ոստիկաններին հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Տղամարդու հայտնածով՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, փամփուշտները, նռնակները, պայթուցիչները, փամփշտատփերն ու մնացած ռազմամթերքը գտել է կիսաքանդ շինության տարածքում։ Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության, դրանք կամովին ոստիկանություն ներկայացրած տղամարդն էլ բաց է թողնվել։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր