00:00:00

Ատրճանակով զինված ու դիմակներով վերելակում հարձակվել են 66-ամյա տղամարդու վրա. տարել բնակարան ու բռնության ենթարկել

22:52, 11 մայիս 2019 Իրավական

Կոտայքի մարզում, մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք եւ վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ՝ 66-ամյա Գ. Բ-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, դիմակավորված անձինք վերելակի մոտ ծեծի են ենթարկել Գ. Բ-ին, պահանջել գումար, որից հետո նրան ստիպողաբար տարել են իր բնակարան եւ այնտեղ շարունակել բռնություն կիրառել, ատրճանակը պահել են գլխին ու պահանջել գումար։ Նրանք տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են նրա մոտ եղած մոտ 230 հազար դրամ գումարը եւ դիմել փախուստի։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը զբաղվում է գրենական պիտույքների առք ու վաճառքով։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր