00:00:00

Հափշտակել է տաքսու վարորդի բջջային հեռախոսներն ու փախել. րոպեներ անց ոստիկանների ձեռքն է ընկել

22:19, 11 մայիս 2019 Իրավական

Մայիսի 10-ին Էրեբունի վարչական տարածքում մի տաքսու վարորդ ոստիկանության ՊՊԳՎ Էրեբունու պահպանության բաժնի ծառայողներին է մոտեցել եւ հայտնել, որ ուղեւորներից մեկը վերցրել է իր բջջային հեռախոսներն ու փախել: Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում ոստիկանները րոպեներ անց Միչուրինի փողոցում հայտնաբերել են ուղեւորին` Իջեւանի բնակիչ Արման Ա-ին, եւ բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը վերցվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր