00:00:00

Հեղափոխությունը, փոփոխությունները «տեղն են գցել». մանրամասներ ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատանքներից

21:48, 11 մայիս 2019

ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների մասին հաճախ է խոսվում, հատկապես վերջին ամիսներին: Քննարկման առարկա է նաև «Ճանապարհային ոստիկանության» հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքների թափանցիկության և օպերատիվության իսկությունը։ Երևանաբնակ վարորդները, նշենք, հաճախ են հերթերից, կուտակումներից խուսափելու պատճառով մեքենայի հաշվառման համար դիմում մարզային ստորաբաժանումներ։ Այս կառույցի աշխատանքի որակը ստուգելու համար հարցումներ են կատարվել վարորդների շրջանակներում, որոնք ցույց տվեցին, որ իսկապես երևանաբնակ վարորդները հաճախ դիմում են Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք։ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք այցելած վարորդները պատմեց, որ այստեղ նույնպես հերթեր լինում են, սակայն աշխատակիցների արագ սպասարկման շնորհիվ կուտակումներ չեն գոյանում։ Վարորդներից երևանաբնակ Սուրեն Պապիկյանն, օրինակ, ասում է, որ նորանշանակ պետի կանոնակարգված աշխատանքի շնորհիվ կառույցում շատ բան է փոխվել. «Ես, ճիշտա, երևանցի տղա եմ, բայց չեմ ալարում, քշում, հասնում եմ, որովհետև հերթից դուրս սպասարկվողներ չկան, նոր պետա եկել, լրիվ տեղնա գցել․․․ աշխատողներն էլ սիրով, բարեհամբյուր մոտենում են, սպասարկում են նենց, որ հավեսներս գալիսա: Ոստիկանության համակարգի փոփոխությունները կան»: Մեկ այլ վարորդ էլ՝ Սոֆիա Համբարձումյանը նշում է. «Նմանօրինակ փոփոխություններից հետո ամեն անգամ համոզվում ենք, որ իրոք էս երկրին պետք էր հեղափոխությունը․․․ Անցած տարի մեքենաս գնելուց դիմել էի այս բաժանմունք, սակայն հերթի կեսից թողեցինք, հեռացանք, որովհետև չկար ոչ հերթ հասկացությունը, ոչ նորմալ սպասարկում, այս անգամ ուղղակի մեքենաս Աբովյան քաղաքի բնակիչ է գնում, այդ պատճառով եկա կրկին այստեղ, հիմա արագ վերջացրել ենք»: Սպասարկվողների թիվը օրը, նշենք, միջինում կազմում է 85-ից 95-ը: Վարորդներից մյուսի, ով չցանկացավ ներկայանալ, համոզմունքը մեկն է՝ լավատեսները պաշտոնի անցած նոր իշխանավորների գործունեության մեջ տեսնում են միայն առաջընթաց և կապում հույսեր՝ չնայած նրան, որ ի սկզբանե հեղափոխության դեմ պայքարածները ապատեղեկավության են շարունակում տարածել տարբեր ոլորտների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր