00:00:00

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները հանրահավաք են անցկացնում Ջերմուկում

21:48, 11 մայիս 2019

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մեկնարկել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիների կազմակերպած հանրահավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքի մասնակիցները Երևանի Հանրապետության Հրապարակից և այլ շրջաններից ավտոերթով մեկնել են Արենի, ապա Ջերմուկ: Հանրահավաքի նպատակն է աջակցել Ամուլսար տանող ճանապարհները արդեն 11 ամիս փակած քաղաքացիներին: Ավտոերթի և հանրահավաքի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Ջերմուկ համայնքի բնակիչները հունիսի 22-ից՝ շուրջ 11 ամիս, դադարեցրել են Ամուլսարում իրականացվող ծրագիրը:  Նշվում է, որ գրեթե մեկ տարի անց Ջերմուկ համայնքը և բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են Ամուլսարում մետաղական հանքի շահագործմանը, դուրս են գալիս փողոց վերահաստատելու իրենց ամիսներ առաջ կայացրած որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր