00:00:00

Վաչովսկի քույրերը սկսել են «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի ստեղծման աշխատանքները. Չադ Ստաելսկի

21:00, 11 մայիս 2019 Ժամանց

«Մատրիցա» ֆանտաստիկ ժանրի ֆիլմաշարը կարող է շարունակություն ունենալ: «Ջոն Ուիք-3» ֆիլմի ստեղծող Չադ Ստաելսկին պատմել է Yahoo Movies-ին, որ Վաչովսկի քույրերը սկսել են ֆիլմի 4-րդ մասի ստեղծման աշխատանքները: Ռեժիսորը չի պարզաբանել, թե հաջորդ ֆիլմը շարունակությունը կլինի, թե վերաթողարկումը: Բացի այդ, նա հայտնել է, որ վստահ չէ՝ Վաչովսկի քույրերը կլինեն ֆիլմի ռեժիսորները, թե կսահմանափակվեն պրոդյուսերական աշխատանքներով: Սակայն նա նշել է, որ «պատրաստ է յուրաքանչյուր պահի ամեն ինչ թողնել ու օգնել նրանց»: «Մատրիցա» ֆիլմը նկարահանվել է 1999 թվականին՝ Վաչովսկի քույրերի կողմից: 2003 թվականին թողարկվել է ֆիլմի երկու շարունակությունը՝ «Մատրիցա. Վերաթողարկում» և «Մատրիցա. Հեղափոխություն»: Վաչովսկի քույրերը. Картинки по запросу Сёстры Вачовски   Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր