00:00:00

Վրացական «Գիրչի» կուսակցությունը սեփական գրասենյակում հասարակաց տուն է բացել

20:50, 11 մայիս 2019 Աշխարհ

Վրաստանի ուլտրալիբերալ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը հանդես է գալիս երկրում մարմնավաճառությունն օրինականացնելու օգտին, սեփական գրասենյակում հասարակաց տուն է բացել, գրում է newsgeorgia.ge-ն: Ինչպես հայտնել են կուսակցության առաջնորդները, «Պիոներ» անվամբ հասարակաց տան գործընկերն է դարձել սեքս-շոփերից մեկը: Հասարակաց տան տրամադրած ծառայությունները վճարովի են՝ 1 ժամը 49,9 լարի (18,2 դոլար): «Խորհրդային ժամանակներից սկսած սեքս արդյունաբերության մեջ ներգրավված անձանց մարդ չէին համարում, նրանց հետ վարվել են՝ ինչպես ստրուկների: Մարմնավաճառության ամբողջական օրինականացումը միակ միջոցն է վերջ տալու այսօրվա ողբերգական վիճակին ու միաժամանակ պաշտպանելու այս ոլորտի մարդկանց»,- ասել է «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր գործունեություն, որը չի ենթադրում բռնություն և հիմնված է երկու չափահաս մարդու համաձայնության վրա, արդար աշխատանք է, այդ թվում նաև մարմնավաճառությունը»,- հավելել է նա: Հասարակաց տուն բացելով՝ ընդդիմադիր կուսակցությունը միտումնավոր խախտել է Վրաստանի ՔՕ 254-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «նախնական համաձայնությամբ մարդկանց խմբի կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու համար վայրի տրամադրում»: Այս հանցագործությունը պատժվում է 3-6 տարվա ազատազրկմամբ: Այսպիսով՝ «Գիրչի»-ն իշխանություններին վերջնագիր է ներկայացնում:     Tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր