00:00:00

Երևանի Ավետիսյան փողոցում մեքենան կողաշրջվել է

20:40, 11 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 11-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Suzuki SX4 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Չ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ.Չ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից (բուժօգնության կարիք չի ունեցել): Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր